National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.04.2005
Քննարկվեցին կրթական համակարգի գործունեությունը կանոնակարգող օրինագծեր

Ապրիլի 27-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է 13 առաջարկներ, որոնցից տասը ընդունվել են: Օրինագծի նպատակն է ազգային գրադարանային-տեղեկատվական հավաքածուի փաստաթղթերի ամբողջական համալրումը` որպես ազգային եւ համաշխարհային մշակութային ժառանգության մաս, պետական մատենագիտական հաշվառման իրականացումը եւ միասնական տեղեկատվական տարածքի ձեւավորումը, բոլոր տեսակի փաստաթղթերի մասին հանրային տեղեկացվածության ապահովումը: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց ներկայացված օրենքի նախագիծը առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը ներկայացրեց «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրինագծերը: Հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին, որ տեսչական գործառույթների իրականացման հետ կապված հակասություններ կարող են ծագել մարզերի կրթության վարչությունների եւ ստեղծվող տեսչությունների միջեւ: Նախարարը հավաստիացրեց, որ մարզպետարանների կրթության համապատասխան կառույցները ստուգումներ եւ ուսումնասիրություններ չեն իրականացնում, տարբեր են կրթության պետական տեսչությունների եւ մարզային կրթության կառույցների գործառույթները:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մարզային տեսչությունների ստեղծումը նույնպես անարդյունավետ համարեց` կարեւորելով սակայն կենտրոնացված տեսչական ծառայության ստեղծումը եւմարզերի կրթության վարչություններում մեկ-երկու տեսուչների գործունեությունը: Տիկին Հակոբյանի գնահատմամբ`  քանի որ տեսչության ստեղծումը պետք է դպրոցներին աջակցելու եւ կրթության որակը բարձրացնելու նպատակ ունենա, օրինագծում դրանք պետք է ելակետային լինեն. պետք է որոշակիացնել տեսչական գործառույթները եւ դրանք նպատակաուղղել կրթության որակի բարձրացմանը:

Հանձնաժողովը քննարկեց եւ առաջիկա նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկելու համար երաշխավորեց նաեւ «Նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին»  օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը :




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am